Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անկարայում խաղաղ ցույցի ժամանակ տեղի ունեցած երկու պայթյունների առթիվ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել, հաղորդում է Reuters-ը:
Ինչպես հաղորդում է վարչապետի ներկայացուցիչը` խորհրդակցությանը ներկա կլինեն երկրի ուժային գերատեսչությունների ղեկավարները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ պայթյունները տեղի են ունեցել արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» ցույցի ժամանակ, որի մասնակիցները կոչ են արել դադարեցնել զինված գործողությունները Թուրքիայի բանակի և քրդերի միջև:
Ըստ որոշ տեղեկությունների` երկրորդ պայթուցիկ սարքը մահապարտի կողմից է գործարկվել:
Այս պահի դրությամբ հայտնի է 20 զոհերի մասին: