Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով` տարելիցին ընդառաջ ամենախելացի քայլն էր:
«Բավական խելամիտ էր կազմված, չնայած` շատերը դժգոհում են: Ծանրակշիռ էր, որովհետև այդ հռչակագրում անդրադարձ է կատարվում ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հռչակագրին, խոսվում է վաղեմության ժամկետի մասին, նշվում է, որ կոնվենցիան հետադարձ ուժ ունի: Հետաքրքիր է նաև, որ այդ հռչակագրում դատապարտվում է թուրքական ժխտողականությունը, ինչի արդյունք է հանդիսանում Թուրքիայի նկատմամբ Հայաստանի թշնամական վերաբերմունքը։ Այնտեղ կոչ է արվում հայ սերունդներին հետամուտ լինել «Հայ Դատ»-ին: Միաժամանակ, խոսվում է Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման դրական կողմերի մասին: Թուրքիան դրան չպատասխանեց, փոխարենը` Էրդողանը ելույթ ունենալով մի միջոցառման ընթացքում, ասաց, որ հայկական սփյուռքը հանգիստ չի մնում` չտալով Հայաստանի անունը»,- ասում է նա:
Ցեղասպանության հարցում թուրքերը հետաքրքիր գիծ են գտել. նրանք միշտ ձտում են տարանջատել Սփյուռքը Հայաստանից, գտնում է թուրքագետը:
«Իր ելույթում Էրդողնանն ասաց, թե մենք պարտավոր չենք ընդունել Ցեղասպանությունը, ինչ է, թե դա մեզ պատվիրում են: Նա, հավանաբար, նկատի է ունեցել ԵՄ երկրների կողմից Ցեղասպանության փաստի մասին մշտապես հիշատակումները: Թուրքիայի վարած այդ քաղաքականությունը խոչընդոտ է հանդիսանում ԱՄՆ և ԵՄ քաղաքականությանը Հարավային Կովկասում»,- եզրափակեց է Չաքրյանը: