տուն Լուրեր Թուրքիայի փոխվարչապետը դավաճան է անվանել երկրի ներսում Հայոց ցեղասպանության մասին խոսողներին

Թուրքիայի փոխվարչապետը դավաճան է անվանել երկրի ներսում Հայոց ցեղասպանության մասին խոսողներին

95
0

nu

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը խոսել է այս օրերին թուրքական լրատվամիջոցներում ու սոցմեդիայում Հայոց ցեղասպանության մասին տեղ գտնող ոչ ժխտողական հրապարակումների մասին:
Ըստ թուրքական «beyazgundem.com» լրատվական կայքի` Քուրթուլմուշը, խոսելով թուրքական մամուլում տեղ գտնող ցեղասպանության թեմայով հայանպաստ հրապարակումներին, ասել է.
«Յուրաքանչյուր ժողովրդի մեջ էլ դավաճաններ կան, սակայն մեզ մոտ, դժբախտաբար, դավաճաների քանակը շատ է: Այդ պատճառով էլ նախ դիմում եմ երկրի ներսում գտնվողներին` 1915 թվականի դեպքերի մասին խոսելուց առաջ նախ տեղեկացված եղեք: Պետք է կարգի հրավիրել դավաճաններին, որոնք կարծում են, թե կարող են Թուրքիային վիրավորել ու նեղը գցել աջից-ձախից լսած տեղեկություններով: Նման բան չի կարող լինել»:
Թուրքիայի փոխվարչապետը մեղադրել է նաև արտերկրում Հայոց ցեղասպանության մասին խոսողներին` ասելով, որ արտասահմանում այդ թեման շատերի կողմից քաղաքական խաղերի առարկա է դառնում:
«Արտերկրում գտնվողներին էլ կուզեմ ասել հետևյալը. 1915 թվականի դեպքերն օգտագործելով` Թուրքիային կարգի հրավիրել կամ դաս տալ փորձողները թող նախ իրենց պատմության մեջ տեղի ունեցած ցեղասպանություններին նայեն: Թող իրենց պատմության իմպերիալիստական նպատակն ու օկուպացրած երկրները հիշեն»:
Քուրթուլմուշը վերջում չի մոռացել կրկնել Թուրքիայի պաշտոնական թեզը` ասելով, որ իրենք պատրաստ են հայերի հետ երկխոսել արխիվների ու պատմության միջոցով միայն: