Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առընջը չի բացառել, որ երկրում կարող են անցկացվել խորհրդարանական կրկնակի ընտրություններ: Այս մասին հաղորդում է Milliyet-ը:
Ըստ Առընջի` իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը կանի ամեն ինչ, որպեսզի ձևավորվի կոալիցիոն կառավարություն, սակայն միաժամանակ չի բացառել, որ կարող են անցկացվել նոր ընտրություններ, քանի որ կոալիցիայի ձևավորման գործընթացի տապալման հավանականությունը մեծ է:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կայացած ընտրություններում իշխող կուսակցությունը զրկվել է խորհրդարանական մեծամասնությունից և կառավարություն ձևավորելու հնարավորությունից: