տուն Լուրեր Թուրքիայի պաշտպանության նախարարը պատասխանել է ԱՄՆ-ին

Թուրքիայի պաշտպանության նախարարը պատասխանել է ԱՄՆ-ին

72
0

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին պատասխանել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթի հայտարարությանը, որում կոչ էր արվում Անկարային Աֆրինում  ռազմական գործողություն չսկսել:

Թուրքական  «NTV» հուռուստալիքի հաղորդմամբ՝ Ջանիքլին պետքարտուղարության խոսնակի հայտարարությունը որակել է որպես «դատարկ և անիմաստ խոսքեր» և նշել.

«Գործողությունը իրականացվելու է: Դրա համար պայմանները հասունանում են: Աֆրինում գործող բոլոր ահաբեկչական տարերը վերացվելու են: Մենք պարզապես այլ ելք չունենք»:
Անդրադառնալով գործողությունը սկսելու ժամկետներին՝ թուրք պաշտոնյան ասել է, որ ընտրվելու է այնպիսի պահ, որ նախ համապատասխանի Թուրքիայի շահերին, ինչպես նաև իրականացվի առավելագույն արդյունավետությամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am