տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայի նախկին նախագահ Օզալի որդին կուսակցություն է ստեղծում

Թուրքիայի նախկին նախագահ Օզալի որդին կուսակցություն է ստեղծում

90
0

50dafd3128e7fa782800055b

Թուրքիայի նախկին նախագահ Թուրղութ Օզալի որդին՝ Ահմետ Օզալը, ստեղծում է քաղաքական նոր կուսակցություն։ Այս մասին հաղորդում է թուրքական Milliyet թերթը։

Նոր կուսակցությունը կոչվելու է ANA Parti, այն առաջնորդվելու է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարներով։ Ներկայում Թուրքիայում գործում է 76 կուսակցություն։ Խորհրդարանում ներկայացված են դրանցից միայն 4-ը։