Թուրքիայի հայտարարությունը չի նպաստում ղարաբաղյան հակամարտության լուծմանը. դա պատերազմի կոչ է , ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Ես համարում եմ, որ այն հայտարարությունը, որը հնչել է թուրքական իշխանությունների կողմից, բոլորովին անընդունելի է մի շատ պարզ պատճառով. դա խաղաղության կոչ չէր, դա կոչ էր պատերազմի, կոչ էր ռազմական ճանապարհով լուծելու հակամարտությունը: Դա ամբողջությամբ հակասում է Մինսկի խմբի և համաշխարհային հանրության մոտեցումներին»,- ասել է Լավրովն իր հայաստանյան գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: