Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստ է ստեղծել կոալիցիոն կառավարություն, և ներկայում դեռ դժվար է ասել Թուրքիայում խորհրդարանական կրկնկակի ընտրությունների անցկացման մասին, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քյուրթուլմոշը: հաղորդում է TRT Haber-ը:
Սակայն իշխող կուսակցությունում առայժմ չեն ասել, թե խորհրդարան անցած որ կուսակցության հետ է ԱԶԿ-ն պատրաստվում բանակցել կոալիցիա ձևավորելու համար:
Մինչդեռ խորհդարան անցած և ոչ մի կուսակցություն չի հայտնել կոալիցիա կազմելու պատրաստակամության մասին: