տուն Լուրեր Թուրքիայի իշխող կուսակցությունը կրկին առաջադրել է Մարգար Եսայանի թեկնածությունը

Թուրքիայի իշխող կուսակցությունը կրկին առաջադրել է Մարգար Եսայանի թեկնածությունը

130
0

3big

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) երկրում նոյեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար հրապարակած թեկնածուների ցուցակում կրկին առաջադրել է նաև հայ լրագրող Մարգար Եսայանին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»­ը՝ հղում կատարելով«Ակոս» պարբերականին: Եթե հունիսի 7­ի ընտրություններին Եսայանը Ստամբուլի 2­րդ շրջանում առաջադրվել էր կուսակցական ցուցակի 12­րդ տեղով, ապա նոյեմբերի 1­ի ընտրություններին նույն շրջանում ցուցակի 14­րդ տեղում է: Ցուցակում ներառված 550 անդամներից 312­ը որպես թեկնածու էին առաջադրվել նաև նախորդ ընտրություններում: Թուրքիայում 2015 թվականի հունիսի 7­ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրութուններում ստանալով ընտրողների ձայների 40.66 տոկոսը` ԱԶԿ­ին չէր հաջողվել միանձնյա կառավարություն ձեւավորել: Քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) ստացել էր ձայների 25,13 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱԺԿ)` 16,45 տոկոսը, իսկ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)` 12,96 տոկոսը: Ստացած ձայների արդյունքում թուրքական մեջլիսում ԱԶԿ­ն ստացել էր 550 պատգամավորական մանդատից 258­ը, ՀԺԿ­ն` 132, իսկ ԱՇԿ­ն և ԺԴԿ­ ն` 80­ական մանդատ:

Մանրամասներն այստեղ