տուն Լուրեր Թուրքիայի գազի ընկերությունները սպառնում են Գազպրոմին

Թուրքիայի գազի ընկերությունները սպառնում են Գազպրոմին

111
0

 

141246_src

Թուրքիայի գազի ընկերությունները պատրաստ են ռուսական «Գազպրոմ»-ին դատի տալ, եթե վերջինիս հետ ունեցած խնդիրը չլուծվի  գործող պայմանագրով,-  հաղորդում է Hurriyet-ը։

Գործակալության տվյալներով՝ 2016թ. «Գազպրոմ»-ը մտադիր է  թուրքական 6 կորպորացիաների համար չեղյալ համարել 10 տոկոսանոց զեղչը։

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերին սրվել են ռուս-թուրքական հարաբերությունները՝ Թուրքիայի կողմից ռուսական Су-24 ռմբակոծիչը կործանելու պատճառով։ Մոսկվան այդ դեխքից հետո Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ է մտցրել։