Թուրքիայի 10-րդ նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը երեկ տեղափոխվել է հիվանդանոց առողջական խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդում է ANS Press-ը:
Սեզերը տեղափոխվել է Անկարայի կլինիկական հիվանդանոց: Այնտեղ նախկին նախագահն անցել է բուժզննում, որից հետո նշանակվել է բուժում:
Բժիշկները հայտնել են, որ նախկին նախագահի կյանքին ոչինչ չի սպառնում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մահացել էր Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը, իսկ նրանից առաջ`7-րդ նախագահ Քենան Էվրենը: