Երեկ Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են անցած տարվա դեկտեմբերին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված գազային համաձայնագրերը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Այն ժամանակ Ռուսաստանը հայտարարել էր, որ հրաժարվում է «Հարավային հոսք» գազատարի կառուցումից, թեպետ ԵՄ-ն արդեն արգելել էր դրա կառուցումը, փոխարենը թուրքական հոսքով 63 մլրդ խորանարդ մետր գազ կհասցնի թուրք-հունական սահման, որտեղից ԵՄ երկրներն ինքնուրույն պետք է զբաղվեն գազի տեղափոխմամբ։
Մինչդեռ թուրքական և ռուսական լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ թուրք-ռուսական բանակցությունները Թուրքիային 10 տոկոսի զեղչ տրամադրելլու վերաբերյալ տապալման շեմին են։ Բանն այն է, որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ՝ զեղչը պետք է կիրառվի բազայի՞ն, թե՞ վերջնական գումարի վրա։