Ընդդիմադիր Ժողովրդական-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ կողմ է Մերձավոր Արևելքում ահաբեկչական կազմակերպությունների` այդ թվում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններ իրականացնելուն, ինչի մասին գործիչն ասել է Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ:
«ԻՊ դեմ գործողության դեպքում մենք` որպես Ժողովրդական-հանրապետական կուսակցություն, ռազմական օրինագծին կողմ քվեարկենք», — ասել է նա:
Քըլըչդարօղլուի խոսքով` Թուրքիան չպետք է աջակցի ուժերից որևէ մեկին, նույնիսկ Ասադին. կարևորը Սիրիայում խաղաղությունն է;