Ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը խոցած Թուրքիայի դիրքորոշումը չի նպաստում ահաբեկչության դեմ պայքարին և Սիրիայում իրադրության կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք քննարկել ենք Սիրիայում հակաահաբեկչական գործողությանը մասնակցող և թուրքական զինված ուժերի կողմից խոցված ռուսական մարտական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպը։ Թուրքիայի այդ քայլը ոչ մի կերպ չի նպաստում միջազգային ջանքերի համախմբմանը, որոնք ուղղված են ահաբեկչության հակազդմանը, Սիրիայում իրադրության կարգավորմանն ու տարածաշրջանոմ խաղաղության վերականգնմանը»,- ասել է Սարգսյանը ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով։