տուն Լուրեր Թուրքիայի ցեղասպան ու ժխտողական քաղաքականության մեջ փոփոխություն չկա (տեսանյութ)

Թուրքիայի ցեղասպան ու ժխտողական քաղաքականության մեջ փոփոխություն չկա (տեսանյութ)

127
0

Հայոց ցեղասպանությունից 101 տարի անց Թուրքիայի ցեղասպան ու ժխտողական քաղաքականության մեջ փոփոխություն չկա: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էր եկել ընտանիքի անդամների և կուսակցականների հետ:

Ըստ նրա՝ պետք է հասկանալ, որ այսօր աննախադեպ աղետի առջև է կանգնած հայ ժողովուրդը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին հարցերում:

«Նա, ով դիտարկում է Մադրիդ, Կազան կամ այլ՝ Հայաստանը, հայրենիքը զիջող փաստաթուղթ, բռնել է հայրենիքից ինքնահրաժարականի ճանապարհը»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն ու ավելացրեց.

«Պետք է հասկանանք այդ աղետները, որ այլևս թե՛ մարդկային, թե՛ տարածքային կորուստ չտանք, պետք է արտահերթ լուծումներ գտնենք: Արտահերթ լուծումներ՝ մեր պետականության, մեր զինվորի, բանակի շուրջ համախմբվելու, բայց ոչ երբեք այս կամ այն իշխանավորի»:

Մանրամասները՝ տեսանյութում: