Թուրքիայի արդարադատության նախարարությունը իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին ժամանակավորապես կալանավորելու հարցով դիմել է ԱՄՆ-ին:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը գյուլենական համայանքի ղեկավարին (իսկ այդ համայնքը թուրքական մամուլում ներկայացվում է որպես «Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն» (FETÖ)) ձերբակալելու պահանջը հիմնավորել է այն փաստարկով, թե հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կատարվել է նրա հրահանգով:
«Այս անձը որոնվում է որպես Թուրքիայում կատարաված մի շարք հանցագործությունների և 2016 թվականի հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձի կարգադրիչ»,- նշված է պահանջագրում:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ պահանջագրին կից ամերիկյան կողմին է ներկայացվել նաև թուրքական դատարանի կողմից Գյուլենին ձերբակալելու մասին որոշումը: ԱՄՆ-ին ներկայացված դիմումի մեջ ներառվել են նաև հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում վկաների ցուցմունքները, որոնք վկայում են, որ հեղաշրջում անելու կարգադրություններն արել է հենց Գյուլենը` հաղորդում է Ermenihaber.am-ը: