տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայի ԱԳՆ-ն Դարդանելի ճակատամարտին նվիրված օրացույցում սխալմամբ տպագրել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարը...

Թուրքիայի ԱԳՆ-ն Դարդանելի ճակատամարտին նվիրված օրացույցում սխալմամբ տպագրել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարը (լուսանկարներ)

124
0

At_tsitsernakaberd_-_commemorating_96th_year_anniversary_of_the_Armenian_Genocide

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Դարդանելի (Չանաքքալեի) ճակատամարտի հարյուրամյակին ընդառաջ պաշտոնական օրացույց է հրապարակել, որում սխալմամբ տպագրել է նաև Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված Ծիծառնակաբերդի հուշահամալիրի նկարը: Այս մասին գրում է թուրքական Radikal-ը:

Հիշեցնենք, որ 2014 թ.-ի օգոստոսին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Էրդողանին էր հանձնել Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ ներկա գտնվելու 2015թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Ի պատասխան դրան՝ Էրդողանը ՀՀ ղեկավարին հրավիրել էր մասնակցել Դարդանելի (Չանաքքալեի) ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս ցինիկ քայլը մեծ արձանանք էր գտել միջազգային մամուլում:

fft16_mf3337748

fft81_mf3337771