տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ջոն Քերրիի հետ ու նորից բողոքել

Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ջոն Քերրիի հետ ու նորից բողոքել

66
0

turq  agnԹուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն փետրվարի 12-ի գիշերը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի հետ եւ քննարկել Սիրիայի քրդերի զինված կառույց YPG-ի նկատմամբ վերաբերմունքի հարցը:

Թուրքական Milliyet-ը գրել է, թե դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն Չավուշօղլու-Քերրի հեռախոսազրույցի գլխավոր թեման եղել է Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։

Մեւլութ Չավուշօղլուն կրկին Ջոն Քերրիին անհանգստություն է հայտնել, որ ամերիկյան կողմը ահաբեկչական չի համարում Սիրիայի քրդերի զինված կառույց YPG-ին։