տուն Լուրեր Թուրքիան խրախուսում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսորի գործողությունների շարունակումը. ԱԳՆ

Թուրքիան խրախուսում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսորի գործողությունների շարունակումը. ԱԳՆ

189
0

 shavarsh

«Ցավալի է, որ Թուրքիայի համար մարդկային զոհերի կշիռն ազգային պատկանելիությամբ է պայմանավորված», — հայտարարել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Tert.am լրատվական կայքի հարցին:

«Նման ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսորի գործողությունների շարունակումը: Դա նաև տեղավորվում է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանության մեջ, որի արդյունքն է անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե իր սահմաններից դուրս», — նաև ասել է Քոչարյանը: