տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան տանկեր է մոտեցրել Սիրիայի սահմանին

Թուրքիան տանկեր է մոտեցրել Սիրիայի սահմանին

111
0

turkish_troops

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին տեղակայել է տանկեր: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Տանկերը տեղակայվել են Քոբանի կամ Ռաս Ալ-Այն քաղաքի մերձակայքում, որի ուղղությամբ տեղի են ունենում իսլամիստների հարձակումները: Զինված գործողությունների հետևանքով Թուրքիայի տարածքում ընկել են մի քանի ականներ: Այս պահին սահմանային գոտում է գտնվում առնվազն 15 տանկ:

Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի սահմանը հատել է ավելի քան 100 հազար քուրդ փախստական, որոնք փրկվում են իսլամիստներից: