տուն Լուրեր Թուրքիան Սիրիայի սահմանին ռազմատեխնիկա է ավելացնում

Թուրքիան Սիրիայի սահմանին ռազմատեխնիկա է ավելացնում

110
0

1376191538

Թուրքական զինված ուժերը սիրիական սահմանի երկայնքով ավելացրել են տանկերի և հրետանու քանակը, հաղորդում է թուրքական Hurriyet-ը:
Նշվում է, որ սիրիական սահմանի այդ հատվածը վերահսկվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից:
Այս միջոցառումները ձեռնարկվել են այն բանից հետո, երբ սահմանի հակառակ կողմից հրետակոծվում էր թուրքական Քիլիս քաղաք: Քիլիսը վերջին շաբաթվա ընթացքում չորս անգամ հրթիռակոծման է ենթարկվել, որի ընթացքում 5 մարդ զոհվել է, 20 վիրավորվել: Ի պատասխան հրթիռակոծության, թուրքական բանակն ամեն անգամ պատասխան կրակ է արձակում ահաբեկիչների ուղղությամբ:
Ինչպես հաղորդել է Hurriyet-ի աղբյուրը  Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների պատճառով, թուրքական օդուժը չի կարողանում ավիահարվածներ հասցնել Սիրիայի տարածքում և ակնկալում է, որ դա իր փոխարեն կանի ԱՄՆ-ի օդուժը: