Սիրիացի փախստականների թիվը Թուրքիայի սահմանամերձ քաղաքներում գերազանցել է տեղաբնակների թիվը, ասել է վարչապետ Դավութօղլուն G20-ի շրջանակներում գործարարների համաժողովի ժամանակ, գրում է haqqin.az-ը:
«Մեր դռները միշտ բաց են փախստականների առաջ: Այսօր Թուրքիայում շուրջ 1,7 մլն փախստական է Սիրիայից ու շուրջ 200 հազար էլ` Իրաքից: Սահմանամերձ որոշ քաղաքներում փախստականների թիվը գերազանցել է տեղի բնակչության թիվը, օրինակ` Կիլիսում այսօր բնակչության 54%-ը սիրիացիներ են»,-ասել է Դավիթօղլուն:
Նա նշել է, որ չնայած դրան, Թուրքիայում բողոքի ակցիաներ փախստականների դեմ չեն լինում : «Ես հպարտ եմ, որ վարչապետն եմ այն երկրի, որը փախստականների է ընդունում»,-հայտարարել է նա: