Թուրքիայի և Սիրիայի հետ սահմանին թուրքական Հաթայ բնակավայրից ձգվող 911 կիլոմենտրանոց պատի կառուցումը հասել է մինչև Քիլիս քաղաք:
Այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk-ը:
Պատը կառուցվում է երեք մետր լայնություն և չորս մետր բարձրություն ունեցող, 7 տոննա կշռող բետոնե բլոկների միջոցով: Կառուցված պատի վրա անցկացվել են փշալարեր:
Թուրքական իշխանությունները պատի կառուցումը մեկնաբանում են Սիրիայից ապօրինի ճանապարհներով երկիր մուտք գործելու փորձ անելու դեպքերը բացառելու անհրաժեշտությամբ: