ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է Ռուսաստանի առաջնային գործընկերն ու բարեկամը մնալ, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Թուրքիան մեր կարևորագույն գործընկերներից է և լավ բարեկամ: Տարիների ընթացքում մենք բարիդրացիական հարաբերություններ ենք ունեցել Թուրքիայի հետ: Թուրքիան մեր խոշորագույն առևտրային և տնտեսական գործընկերն է: Բավական է ուսումնասիրել մեր շինարարական շուկան. վերջին տարիներին այն միլիարդներով է հաշվվում: Թուրքական ընկերությունները վերջին շրջանում մեր շուկայում 12 մլրդ գումար են ծախսել»,- ասել է Պուտինը:
«Պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք կառուցել մեր հարաբերությունները հակաահաբեկչական ենթատեքստում: Այստեղ Թուրքիան թե քրդական գործոնի, և թե հակաահաբեկչական պայքարի հետ կապված մեծ անհանգստություն ունի: Հասկանում ենք դա և, միանշանակ, պատրաստ ենք դա հաշվի առնել մեր համատեղ աշխատանքի ընթացքում: Այժմ ռազմական գերատեսչությունների մակարդակով շփում կա»,- ավելացրել է Պուտինը: