Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը փորձում է շահարկել Ղրիմի թաթարների անօրինական բռնագաղթի թեման, հայտնում է Ռիա Նովոստին:
Նա Թուրքիայի իշխանություններին հրավիրել է Ղրիմ, որպեսզի ամեն ինչ տեսնեն իրենց աչքերով:
«Եկեք, դուք չգիտես ինչու չեք գալիս: Դուք ինչ-որ բանից վախենո՞ւմ եք: Մենք ձեզ այնտեղ սպասում ենք և ամեն ինչ ցույց կտանք ու կպատմենք: Եվ ոչ այնքան մենք, որքան հենց ղրիմցիները»,- ասել է Զախարովան: