տուն Լուրեր Թուրքիան Սև ծովի ափերին ռազմաբազա կհիմնի

Թուրքիան Սև ծովի ափերին ռազմաբազա կհիմնի

85
0

Թուրքիայի ռազմածովային ուժերը մտադիր են Սև ծովի ափերին՝ Տրապիզոն նահանգի Չամբուրնու նավահանգստի մոտ ռազմաբազա հիմնել։

Նախատեսվում է, որ այնտեղ ծառայություն կսկսեն իրականացնել 400 թուրք զինծառայող և 200 տեխնիկական մասնագետ։ Ռազմաբազան զբաղեցնելու է 60քկմ ջրային տարածք։

Թուրքական աղբյուրի դիտարկմամբ՝ նման որոշում կայացվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ղեկավարությունը Սև Ծովի Կերչի նեղուցում առաջացած ռուս-ուկրաինական լարվածությունից հետո պատրաստակամություն էր հայտնել ռազմանավեր ուղարկել սևծովյան ավազան։

Ընդհանուր առմամբ այս պահին Թուրքիայի ռազմածովային ուժերը ունեն 8 բազա, որոնցից 4-ը կառուցված է ծովի վրա։  8 ռազմաբազայից 2-ը Էգեյան ծովում են, 2-ը՝ Միջերկրական ծովում, մեկական ռազմաբաներ կան  Սև  և Մարմարա ծովերում, ինչպես նաև Դարդանելի ու Բոսֆորի նեղուցներում։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ հայտնի էր դարձել, որ Թուրքիան ռազմածովային ուժերի որոշմամբ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ափերին հիմնվելու է ռազմածովային բազա։

Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am