տուն Լուրեր Թուրքիան Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցությունը շարունակելու հույս ունի

Թուրքիան Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցությունը շարունակելու հույս ունի

145
0

558095edbd70d0822a85ca944d04006d

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ համատեղ էներգետիկ նախագծերի իրականացումը կշարունակվի:

«Էներգետիկ ոլորտում առկա հուսալի նախագծերի իրականացումը, որոնց հետ որևէ խնդիր չենք ունեցել, շարունակվելու է նույն ռեժիմով»,-ասել է նա` հավելելով, որ Թուրքիան կարևորում է էներգակիրների աղբյուրների դիվերսիֆիկացումը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: