տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան ռուս-թուրքական հարաբերությունները չի զոհի հանուն Սիրիայի

Թուրքիան ռուս-թուրքական հարաբերությունները չի զոհի հանուն Սիրիայի

144
0

67341

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Anadolu գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ չէ Սիրիայի իրավիճակի պատճառով հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից :

«Թուրքիան և Ռուսաստանը երկար տարիներ ապրում են խաղաղությամբ: Ունենք շատ լավ առևտրային, տնտեսական և քաղաքական հարաբերություններ: Այս հարաբերությունները չպետք է տուժեն Սիրիայում ինչ-ինչ քաղաքական հետաքրքրություններից: Թուրքիան իրականում պետություն է, որն ի վիճակի է պաշտպանել իր սահմանները: Մենք  իրավունք ունենք պահանջելու, որ Ռուսաստանն անհապաղ դադարեցնի Թուրքիայի սահմանները խախտելը, և, եթե նրանք դա «սխալմունք» են համարում, ապա պետք է դրա հետ կապված հետքայլ անեն»,- ասել է Քուրթուլմուշը: