տուն Լուրեր Թուրքիան պատրաստվում է կիրառել Քրդստանի դեմ առաջին պատժամիջոցը

Թուրքիան պատրաստվում է կիրառել Քրդստանի դեմ առաջին պատժամիջոցը

94
0

f59ccf629c2136_59ccf629c2174

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) փոխնախագահ Իսհակ Ջիհանգիրիի հետ:

Թուրքական Haberler լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցից հետո  Յըլդըրըմը, լրագրողներին հայտնել է այն պատժամիջոցի մասին, որը իրանական կողմը ցանկացել է Անկարան կիրառ իրաքյան Քրդստանի նկատմամբ:

Ըստ այդմ՝ Բարզանիի՝ «Քրդստանի դեմոկրատական կուսակցության» (KDP) պատվիրակության մուտքը Թուրքիա կարգելվի:

«Այդ հարցի վերաբերյալ հստակ քայլեր են արվելու: Այս պահին KDP-ի  Թուրքիայի գրասենյակի պաշտոնյան Հյուսային Իրաքում է: Իրաքի խորհրդարանի ընդունած որոշման շրջանակներում, ինչպես նաև անցակետերի և օդանավակայանների վերաբերյալ  որոշումից հետո այսուհետև Թուրքիայն բանակցելու է Բաղդադի հետ: Դա վերաբերում է նաև նավթի արտահանմանը »,-ասել է Թուրքիայի վարչապետը:

Աղբյուր` Ermenihaber.am