Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը:
«Մենք շարունակում ենք դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու կոչերը: Մեր առաջարկությունն ուժի մեջ է»,- ասել է նա՝ ափսոսանք հայտնելով, որ ռուսական կողմը «պարբերաբար անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Թուրքիայի հասցեին»:
Էրդողանի ներկայացուցչի խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ Թուրքիայի և Ռուսաստանի ամուր և զարգացած հարաբերությունները մեկ միջադեպի զոհ դառնան՝ նկատի ունենալով 2015թ.-ի նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի ոչնչացումը: