տուն Լուրեր Թուրքիան որոշել է ընդլայնել սեփական ռազմարդյունաբերությունը

Թուրքիան որոշել է ընդլայնել սեփական ռազմարդյունաբերությունը

105
0

b4YKp6UsDBk

Թուրքիան սկսել է փոքր, միջին և մեծ հեռահարության սեփական հակահրթիռային համալիրների արտադրությունը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դրա մասին հայտարարել է Թուրքիայի ռազմարդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմաիլ Դեմիրը:

Նա հայտնել է, որ այսուհետ Թուրքիան ուղղակիորեն չի գնելու նման սպառազինություն, սակայն իր սեփական ատադրության համալիրներն ինտեգրվում են ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգին:

Թուրք պաշտոնյան շեշտել է, որ առաջիկա յոթ տարվա ընթացքում Թուրքիան մտադիր է մեծացնել սեփական ատադրության զենքերի արտահանումը՝ 1,67 միլիարդ դոլարից հասցնելով 25 միլիարդի: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան սկսել է Altay նոր սերդնի տանկերի սերիական արտադրությունը: