Թուրքիան ողջունել է Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռքբերված համաձայնությունը , հաղորդում է Reuters-ը:
Դրա մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նումեն Կուրթուլումուշը:
Վերջինս, սակայն, կասկած է հայտնել, թե բանակցությունները դրական արդյունքի կբերեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի իշխանությունները հավանություն են տվել Ռուսաստանի և ԱՄՆ միջև ձեռքբերված համաձայնությանը: