տուն Լուրեր Թուրքիան ոչնչացրել է ԻՊ 3000 ահաբեկչի. Էրդողան

Թուրքիան ոչնչացրել է ԻՊ 3000 ահաբեկչի. Էրդողան

95
0

Turkish PM Erdogan addresses the media in Ankara

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զինուժն Իրաքում և Սիրիայում ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 3000 գրոհայինի, հայտնում է Associated Press-ը:

Ընդ որում` Թուրքիայի նախագահը շեշտել է, որ ոչ մի այլ երկիր այնքան ջանք չի գործադրում իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարում, որքան Թուրքիան: Էրդողանը «ստոր» է անվանել այն երկրներին, որոնք հայտարարում են, թե Թուրքիան աջակցում է ԻՊ-ին:

Աղբյուրը տեղեկացնում է, որ միևնույն խորհրդակցության ընթացքում, որտեղ ելույթ է ունեցել Էրդողանը, խոսել է նաև թուրքական զինուժի ղեկավարներից մեկը, ով հայտարարել է, որ Թուրքիան Իրաքում և Սիրիայում ոչնչացրել է ընդամենը 1300 գրոհայինի: