Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան վշտացած է ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման կապակցությամբ, սակայն դրա համար ներողություն չի խնդրի Ռուսաստանից՝ հաղորդել է Haberturk հեռուստաալիքը:
«Ներողություն խնդրելու և փոխհատուցում տալու մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Էրդողանի խոսնակը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պայման է դրել, ըստ որի` Անկարան պետք է պաշտոնապես ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի: