տուն Լուրեր Թուրքիան մտադիր է Ադրբեջանից գնվող գազի ծավալը հասցնել 20-30 մլրդ խմ-ի. Էրդողան

Թուրքիան մտադիր է Ադրբեջանից գնվող գազի ծավալը հասցնել 20-30 մլրդ խմ-ի. Էրդողան

126
0

Turkey's President Erdogan speaks during a news conference in Riga

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տեղի ATV հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ «Անդրանատոլիական» գազատարի միջոցով (TANAP) մատակարարվող գազը կծառայի Թուրքիայի պահանջարկի մեծ մասի բավարարմանը, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

«Ներկայումս մենք գնում ենք 6-7 միլիարդ խորանարդ մետր գազ, սակայն մտադիր ենք այդ ծավալը հասցնել մինչև 20-30 միլիարդ խմ-ի: Մյուս կողմից էլ Եվրոպան ունի իր պահանջները: ԵՄ-ն այդ կապակցությամբ ներկայացրել է իր առաջարկները, սակայն անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել:

Մենք արագացրել ենք TANAP գազատարի նախագծի ուղղությամբ աշխատանքները, որի իրագործումից հետո ամբողջովին կապահովենք բնական գազի մեր պահանջարկը: Դրա հետ մեկտեղ գազը կփոխադրվի նաև Եվրոպա»,- ասել է Էրդողանը:

Խոսելով «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի (ԲԹԿ) կառուցման մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ այն շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ: