տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան մնում է ՌԴ մերձ գործընկերը

Թուրքիան մնում է ՌԴ մերձ գործընկերը

62
0

rus-turkՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 10-ին Անկարայում իրականացված ահաբեկչությունները վկայում են ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի ու Թուրքիայի ջանքերը միավորելու անհրաժեշտության մասին։

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը։ Նա ընդգծել է, որ չնայած մի շարք տարաձայնություններին՝ Թուրքիան շարունակում է մնալ Ռուսաստանի մերձակա գործընկերը։ Հաղորդվում է, որ Իվանովն այդ հայտարարությունն արել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատանը, ուր նա եկել է Անկարայի ահաբեկչության կապակցությամբ իր ցավակցությունները հայտնելու.

«Թուրքիան մեր լավ հարևանն ու գործընկերն է, մենք շատ սերտ հարաբերությունների մեջ ենք։ Մենք երբեմն մի շարք տարակարծություններ ենք ունենում միջազգային հարաբերություններում, սակայն մենք դրանք քննարկում ենք բաց և ազնիվ ձևով՝ հաշվի առնելով երկու կողմի շահերը»։

Իվանովը կարծիք է հայտնել, որ Անկարայի ահաբեկչության նպատակը եղել է Թուրքիայում իրավիճակի ապակայունացումը։