Թուրքիան միշտ ադրբեջանական ժողովրդի կողքին է, Oxu.az-ի փոխանցմամբ` Գաբալայում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
Նա հոխորտացել է, թե «Հայաստանը չի կարող այլևս շարունակել Ղարաբաղի բռնակցման քաղաքականությունը»:
«Հայ ժողովուրդը բարեկեցություն է պահանջում: Դրա ճանապարհը խաղաղությունն է: Իսկ թե ինչպիսին պետք է լինի խաղաղությունը՝ հայտնի է: Դա հակամարտության խաղաղ կարգավորումն է` Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակներում: Թուրքիան չի պաշտպանում հակամարտության կարգավորման որևէ այլ տարբերակ»,- ընդգծել է թուրք նախարարը: