տուն Լուրեր Թուրքիան կփորձի խանգարել. Հրանտ Բագրատյանը՝ Մամեդյարովի հայտարարության մասին

Թուրքիան կփորձի խանգարել. Հրանտ Բագրատյանը՝ Մամեդյարովի հայտարարության մասին

101
0

Hrant

«Ես դեռ այն ժամանակ եմ զգուշացրել՝ շատ եմ վախենում Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելուց»,- Araratnews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով  Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանն՝ ասաց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Տեղեկացնենք, որ Ադրբեջանը չի բացառում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հնարավորությունը: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում «Սպուտնիկ» գործակալությանը հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

«Վտանգավոր է. Ադրբեջանը կարող է փորձել դրանով ինչ-որ բան պոկել Ղարաբաղի հարցում: Իհարկե, նման վտանգ կա, բայց կարծում եմ, այս պահի դրությամբ, Թուրքիայի համար շատ ավելի վտանգավոր է Ադրբեջանին հանձնել ԵԱՏՄ, իրենց համար Ղարաբաղն այդ գինը չունի»,- նշեց պատգամավորը:

Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ Ադրբեջանի համար Ղարաբաղի գինը բարձր է, Թուրքիայի համար՝ ոչ այդքան:

Մեր հարցին՝ այսինքն Թուրքիան թույլ չի՞ տա, որ Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին՝ Հրանտ Բագրատյանն ընդգծեց. «Չեմ ասում՝ թույլ չի տա, պարզապես ասում եմ՝ կփորձի խանգարել Ադրբեջանին»: