տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան կարող է դուրս գալ մաքսային միությունից

Թուրքիան կարող է դուրս գալ մաքսային միությունից

89
0

FC6B3CCE-3CEF-4089-BDC1-8BE42A5506D4_mw1024_s_n

Եվրոպական միության մաքսային միությանն անդամակցությունը վնասում է Թուրքիայի շահերին։ Այս մասին հայտարարել է SOCAR Turkey Enerji նավթային ընկերության նախագահ Քենան Յավուզը։ Հիշենենք, որ այս ընկերությունն ադրբեջանական Socar-ի դուստր ձեռնարկությունն է։

Նրա խոսքերով՝ Թուրքիան պետք է վերանայի իր մասնակցությունն այս միությանը։ Նա նաև նշել է, որ Եվրամիության և ԱՄՆ-ի միջև տրանսատլատնտիկ առևտրա-ներդրումային պայմանագրի ստորագրման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել Թուրքիայի շահերը։

Ավելի վաղ, Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բազքիրը հայտարարել էր, որ Անկարան կարող է դադարեցնել իր անդամակցությունը ԵՄ մաքսային միությանը, եթե հաշվի չառնվեն իրենց շահերը ԱՄՆ հետ առևտրա-ներդրումային համաձայնագրի ստորագրման դեպքում։