տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան կարող է առաց դատարանի որոշման արգելափակել համացանցը

Թուրքիան կարող է առաց դատարանի որոշման արգելափակել համացանցը

106
0

pclukko

Թուրքիայում հնարավոր կլինի փակել համացանցը, եթե դա սպառնա երկրի ազգային անվտանգությանը։ Եվ իշխանությունները դա կանեն առանց դատարանի որոշման։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կոմունիկացիների նախարար Լյութֆի Էլվանը։ Այս մասին հաղորդում է TRT Haber-ը։

Նրա խոսքերով՝ ներկայում նախապատրաստվում է համապատասխան փաստաթուղթ։ Էլվանը նշել է, որ այդ փաստաթղթով իր գերատեսչությանը հնարավորություն կտրվի ժամանակավորապես կասեցնել համացանցային կապը, եթե բացահայտվեն նյութեր, որոնք սպառնում են ազգային անվտանգությանը։ Դրանից հետո միայն նախարարությունը կարող է դիմել դատարան։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 21-ին փակվել էին Twitter միկրոբլոգերի կայքն ու Youtube-ում կայքը։