տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան կանգնել է G-20-ից դուրս մնալու վտանգի առաջ

Թուրքիան կանգնել է G-20-ից դուրս մնալու վտանգի առաջ

93
0

600px-Turkish-flag.svgԹուրքական լիրայի արագորեն արժեզրկման եւ տնտեսական անկայունության պատճառով ստեղծված ճգնաժամի հետ կապված, որը, հնարավոր է, շարունակական լինի, Թուրքիան կանգնել է G-20 զարգացող երկրների կազմից դուրս գալու, կամ դուրս բերվելու վտանգի առաջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական «Միլիեթ» թերթում այսօր հրապարակած «Հետ ենք մնում G-20 երկրների մեջ» հոդվածում գրում է պրոֆեսոր Գյունգոր Ուրասը` նշելով, որ նման արժեզրկումից հետո Թուրքիան կարող է համաշխարհային տնտեսության մեջ լավագույն դեպքում գրավել 21-րդ տեղը:

Թուրք պրոֆեսորի կարծիքով` Թուրքիայի ներկայիս անմխիթար վիճակը հիմնականում պայմանավորված է ինքնավարության համար մարտնչող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարով, որը վերջերս ավելի ահանգնացել է: