տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան Իսրայելին մեղադրում է ռազմական իր ինքնաթիռների կործանման մեջ

Թուրքիան Իսրայելին մեղադրում է ռազմական իր ինքնաթիռների կործանման մեջ

105
0

171870

Թուրքիան Իսրայելին մեղադրում է իր երկու կործանիչ ինքնաթիռների վթարների մեջ։ Այս մասին գրում է Milliyet-ը։

Թուրքիայի զինված ուժերի F4 ինքնաթիռը երեկ կործանվել է զորավարժութոյւնների ժամանակ Կոնյա նահանգում։ Այդ ինքնաթիռը արդիականացվել էր 2002 թվականին Իսրայելում։

2002 թվականից Թուրքիայում անհայտ պատճառներով կործանվել է F4 12 ինքանթիռ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլդըզը հայտնել է, որ ապագայում Թուրքիան կարող է հրաժարվել F4 մակնիշի կործանիչների շահագործումից։

Ներկայում Թուրքիայի օդուժն ունի 54 նման ինքնաթիռ։