Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ռուսական օդուժը երկրի օդային սահմանը խախտել է ոչ միայն հոկտեմբերի 3-ին, այլ նաև 4-ին. հաղորդում է Reuters-ը:
Այս հարցի հետ կապված Անկարան ստիպված կլինի ևս մեկ անգամ կանչել Ռուսաստանի դեսպանին` բողոքի նոտա փոխանցելու:
Ավելի վաղ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ միջադեպը տեղի է ունեցել վատ եղանակային պայմանների պատճառով, և որ ձեռնարկվել են միջոցներ նման դեպքերից հետագայում խուսափելու ուղղությամբ: