տուն Լուրեր Թուրքիան հրթիռային համակարգեր է տեղակայել Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան հրթիռային համակարգեր է տեղակայել Սիրիայի հետ սահմանին

99
0

1382437975

Թուրքական բանակը լրացուցիչ ռազմական ուժեր է կուտակում Սիրիայի հետ սահմանին, տեղեկացնում է Anadolu գործակալությունը: Քիլիս քաղաքի շրջանում տեղակայվել են հրթիռային համակարգեր՝ 80 վայրկյանում  40 կրակոց արձակելու հնարավորությամբ:

Նշվում է, որ Թուրքիայի արևմտյան շրջաններից հարավ-արևելքի Հազիանթեփ նահանգում տեղակայված 5-րդ զրահատանկային բրիգադի ռազմակայան է տեղափոխվել նաև լրացուցիչ զրահատեխնիկա: Հիմնավորումն այն է, որ Սիրիայի տարածքից «Իսլամական պետության» ահաբեկիչները հրթիռակոծել են Թուրքիայի տարածքը: