տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան հրաժարվել է միանալ իսլամական պետության դեմ պայքարի հռչակագրին

Թուրքիան հրաժարվել է միանալ իսլամական պետության դեմ պայքարի հռչակագրին

72
0

Fighters of al-Qaeda linked Islamic State of Iraq and the Levant parade at Syrian town of Tel Abyad

Թուրքիան չի ստորագրել Վաշինգտոնի կողմից «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիա ստեղծելու մասին հռչակագիրը, որն ընդունվել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում` տարածաշրջանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության արդյունքում։ Այս մասին հաղորդում է թուրքական NTV-ն՝ նշելով, որ Թուրքիան Ջիդդայյում ներկայացված էր նորանշանակ արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուով։

Բացի Թուրքիայից և ԱՄՆ-ից, Ջիդդայում ներկա էին Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Լիբանանի, Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի վեց անդամները։ Հռչակագրում պատրաստակամություն է հայտնվում դիմակայելու ահաբեկչական ակտիվությանը, այդ թվում՝ Իսլամական պետություն խմբավորմանը։ Նշվում է ահաբեկիչներին ֆինանսավորման և մարդկային համալրման հնարավորությունից զրկելու մասին։

Ավելի վաղ Թուրքիան հայտնել էր իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, սակայն հավելել, որ չի ցանկանում լինել այդ պայքարի կենտրոնում, այլ պատրաստ է փոխանցել հետախուզական տեղեկություններ, մասնակցել սահմանի ամրապնդմանն ու լոգիստիկ գործողությունների։

Մասնագետները նշում են, որ Թուրքիայի նման զգուշավորությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ իսլամիստների ձեռքում են գտնվում Մոսուլում Թուրքիայի հյուպատոսության 49 քաղաքացիներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում Թուրքիայի ակտիվ գործողությունների արդյունքում։