տուն Լուրեր Թուրքիան Գերմանիային կոչ է արել չճանաչել Հայոց ցեղասպանությունը

Թուրքիան Գերմանիային կոչ է արել չճանաչել Հայոց ցեղասպանությունը

89
0

0,,18407119_403,00

Թուրքիան նախազգուշացրել է Գերմանիայի խորհրդարանին հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, հայտնում է «Դոյչէ Վելե» պարբերականը:

«Պատմական իրադարձությունները գնահատելը ազգային խորհրդարանների գործը չէ: Ցեղասպանությունն իրավական հասկացություն է, որը սահմանված է Ժնևի կոնվենցիայով: Քաղաքական գործիչների պարագայում չի կարելի բացառել, որ նրանք կառաջնորդվեն քաղաքական կամ կրոնական շարժառիթներով»,- հայտարարել է Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Կարսլիօղլուն, Rheinische Post թերթին տված հարցազրույցում:

Թուրքիայի դեսպանը կասկած է հայտնել, թե Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը կարող է նպաստել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Նա հիշեցրել է թուրքական պաշտոնական դիրքորոշումը՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին:

Նշենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևի ընդունումը: Սոցիալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար Թոմաս Օպերմանը հայտարարել է, որ Բունդեսթագը կընդունի այդ բանաձևը, որում «Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի զանգվածային սպանությունը և գաղթը հստակ անվանվում է որպես ցեղասպանություն»: