տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան ֆինանսավորում է ԻՊ-ին՝ նավթ գնելով նրանից

Թուրքիան ֆինանսավորում է ԻՊ-ին՝ նավթ գնելով նրանից

127
0

israel-flagԻսրայելի պաշտպանության  նախարար Մոշե Յալոնը Թուրքիային մեղադրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը  միջնորդավորված ֆինանսավորելու մեջ։ Աթենքում լրագրողների առջեւ ելույթ ունենալիս Յալոնը նշել է, որ Թուրքիան նավթ է գնել իսլամիստ ծայրահեղականներից, եւ այդ խմբավորումը ստացած շահույթի հաշվին ֆինանսավորել է իր գործողությունները։ Միաժամանակ նա հասկացնել է տվել, որ ներկայումս այդ պրակտիկան այլեւս չի գործում։ «ԻՊ-ը շատ երկար էր օգտվում թուրքական փողերից»,- հավելել է Յալոնը, գրում է Newsweek-ը։

Ներկայումս ԻՊ-ը իր այսպես կոչված խալիֆայության սահմաններում վերահսկում է մի քանի նավթի հանքավայր, հայտնում է ВВС-ն։ Թուրքիան բազմիցս հերքել է այն, որ ինքը ԻՊ-ին թույլ է տալիս մաքսանենգ ճանապարհով նավթ տեղափոխել եւ ինքն էլ գնել գրոհայիններից։ ԱՄՆ-ը պաշտպանել է Անկարային եւ հերքել Ռուսաստանի մեղադրանքները, թե Թուրքիայի ղեկավարները ԻՊ-ի հետ դավադիր համաձայնության են եկել։ Սակայն ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը հայտնել է, որ միջնորդները մաքսանենգ ճանապարհով ԻՊ-ի նավթը Թուրքիա  են ներկրում, փոխանցում է Inosmi-ն։

Ակնկալվում է, որ Թուրքիան հերքելու է Իսրայելի մեղադրանքները՝ նշելով, որ ինքը համագործակցում է այլ երկրների հետ ԻՊ-ի դեմ պայքարի համար։ 2015թ. օգոստոսի 29-ին Անկարան միացել էր ԻՊ օբյեկտներին հասցվող ավիահարվածներին՝ միանալով ԱՄՆ ղեկավարած կոալիցիային։