Վրաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել բարձր մակարդակով նոր ձևաչափի որոշման հարցում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը։ Հաղորդում է Trend գործակալությունը։
Նման համաձայնություն է ձեռք բերվել Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի ու արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպման ժամանակ։ Նոր ձևաչափին մասնակցելու են երկու երկրների վարչապետերը, հանդիպումները տեղի են ունենալու ամեն տարի՝ Վրաստանում և Թուրքիայում։