տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան և Ադրբեջանը Թուրքմենստանին կոչ են անում միանալ TANAP-ին

Թուրքիան և Ադրբեջանը Թուրքմենստանին կոչ են անում միանալ TANAP-ին

91
0

1025131428

Թուրքիան և Ադրբեջանը Թուրքմենստանին կոչ են անում մասնակցել Տրանսանատոլիական գազատարի (TANAP) կառուցման աշխատանքներին: Այս մասին այսօր Աշխաբադում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Թուրքմենստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման արդյունքում Չավուշօղլուն լրագրողներին հաղորդել է, որ առանձնակի ուշադրություն է դարձվել էներգետիկ ոլորտում համագործակցությունը: Քննարկվել է մերձկասպիական տարածաշրջանի գազը Եվրոպա առաքելու ուղիներ որոնելու հարցը:

Հիշեցնենք, որ TANAP ծրագիրը ենթադրում է, որ 2019թ.-ին ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրի բնական գազը Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի և Ալբանիայի տարածքով կառաքվի Իտալիա՝ տարեկան 6 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելով Թուրքիային և 10 միլիարդ խորանարդ մետր՝ Եվրոպային: