Թուրքիան դեռևս հեռու է Եվրամիությանն անդամակցելուց. Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտարարել է Եվրաﬕության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Մենք դեռևս հեռու ենք դրանից: Դա կախված է բանակցությունների ընթացքից»,- ասել է Մոգերինին` պատասխանելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ժամկետների վերաբերյալ հարցին:
«Ես վստահ եմ, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները ﬕակ հնարավորությունն են օգնելու երկրին արդիականացնել պետությունը, հարգել հիմնարար իրավունքները, այդ թվում՝ ԶԼՄ-ների և խոսքի ազատությունը»,- ընդգծել է Մոգերինին: